Գաղտնիության քաղաքականություն

Իմացեք, թե ինչպես ենք մենք հավաքագրում, օգտագործում և պաշտպանում ձեր անձնական տեղեկությունները
Կարգավիճակ

Սույն քաղաքականության նպատակն է տեղեկացնել glowy.am-ի այցելուներին, թե համակարգում գրանցվելու համար ինչ տվյալներ են հավաքագրվում և ինչպես են դրանք օգտագործվում։

Տեղեկությունների հավաքագրում

Մենք կարող ենք հավաքել և պահել հետևյալ անձնական տեղեկությունները՝

  • Անուն, Ազգանուն, Էլ. փոստ, Հեռախոսահամարներ։
  • Բանկային տվյալներ, եթե վճարումը կատարվել է բանկային փոխանցումով. մենք չենք պահում ձեր վճարային քարտի տվյալները, քանի որ առցանց վճարումները կատարվում են ARCA համակարգով։
  • Ձեր պատվերի պատմությունը, նախընտրելի ապրանքների ցանկը և այլն։
  • Պատվերի առաքման հասցեն և առաքումը կազմակերպելու համար անհրաժեշտ լրացուցիչ տեղեկությունները։
Տվյալների օգտագործում

Դուք համաձայնում եք, որ մենք կարող ենք օգտագործել ձեր անձնական տվյալները հետևյալ նպատակներով՝

  • Պատվերի առաքման կազմակերպում, ծառայությունների մատուցում և անհրաժեշտ աջակցություն։
  • Մեր ծառայությունների որակի գնահատում և բարելավում։
  • Ոչ ստանդարտ իրավիճակներում տեղեկությունների ճշտում հեռախոսով կամ էլ. փոստով։
  • Ծանուցումների ուղարկում՝ մեր ապրանքների, ծառայությունների և պատվերի առաքման վերաբերյալ։
Տվյալների գաղտնիությունը

Ձեզ կողմից տրամադրված տեղեկությունները համարվում են գաղտնի և չպետք է ներկայացվեն երրորդ անձանց։

Հաշվի պաշտպանություն

Ձեր գաղտնաբառը հաշվի մուտքի բանալին է։ Ընտրեք բացառիկ համադասավորություն թվերի, տառերի և սիմվոլների՝ ապահովության համար։ Մի հաղորդեք ձեր գաղտնաբառը ուրիշներին. դուք պատասխանատու եք ձեր հաշվի միջոցով կատարված բոլոր գործողությունների համար։ Եթե մոռանում եք գաղտնաբառը, կարող եք վերականգնել այն կայքի «Մոռացե՞լ եք գաղտնաբառը» հատվածով։